ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008-ի ձմռանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հավաքները Թալինում մեծ շուքով կազմակերպելու համար կալանավորված, 2010-ի հունիսին ազատ արձակված Ժորա Սափեյանն ընկել է դատական իշխանության լարած ծուղակը: Կաթնաղբյուր գյուղի նրա գազալցակայանի գործունեությունը վտանգված է: Պատճառն այն է, որ «Հայռուսգազարդ»-ը հայտնաբերել է, որ գազի հաշվիչի պտուտակներից մեկը թույլ է, ինչը նշանակում է, որ գազի հաշվարկը սխալ է արվել, ենթակա է տուգանքի: Մինչդեռ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետը փաստաթուղթ է տվել, համաձայն որի՝ մի պտուտակը «չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման»: 7,5 մլն դրամ տուգանքի հարցը Սափեյանը վիճարկել է դատարանում. առաջին ատյանում հաղթել է, ու երբ գործին խառնվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մատը, նա պարտվել է մյուս ատյաններում. «Նրա անմիջական հրահանգով սպանվեց արդարությունը: Ես չեմ պատրաստվում լռել, դիմելու եմ Սերժ Սարգսյանին, որ տեսնի, թե Մկրտումյանն ինչպես է ճնշում դատավորներին»:




Լրահոս