ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ավելի քան 625 հազար բնակչի սպառած էլեկտրաէներգիայի գումարը սուբսիդավորվել է: ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016թ. ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից: Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 625 հզ. բնակիչ-բաժանորդ: Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն ավելացել է 54 հազարով: Բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 547 մլն դրամը: Անցած յոթ ամիսներին տրամադրվել է ավելի քան 5,5 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը` 5,3 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին: Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին եւ մինչեւ 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին` 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը:




Լրահոս