
Boxingscene-ի փոխանցմամբ՝ Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը հաղթանակով է ավարտել կարիերայի 33-րդ մենամարտը:
Կասել քաղաքում տեղի ունեցած մենամարտում 32-ամյա Մուրադն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բոլիվիացի մրցակցին՝ Էստեբան Տաբաբարիին: Մենամարտն անցկացվել է կիսածանր քաշային կարգում: