ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս ցուցարարները մտադրություն են ունեցել պաստառով դժգոհել որեւէ երեւույթի դեմ: Բայց թե կոնկրետ ինչ են ցանկացել ասել, ցավոք, այդպես էլ չի հասկացվում: Համաձայնեք, որ այսքանից հետո իշխանությունը դժվար թե կարողանա կատարել ցուցարարների պահանջները:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը ո՞ր դեպքերում է նշանակվում: Եվ խնդրում եմ ասեք նաեւ, թե ովքեր կարող են ստանալ:

Հեղինե Մանուկյան (58 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ.Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային. 2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցողներին. 3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում. 4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում. 5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում.
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ի դեպ, եթե դիմումի հետ ներկայացվում են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ընդունում է դիմումը եւ դիմողին գրավոր տեղեկացնում, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն:

Դավիթ Գեւորգյան (36 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ եւ արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման՝ «Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում եւ արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը եւ չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը»:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն: Կենտրոնական բանկի միջամտությունը արժութային շուկային իրականացվում է՝ ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից: Շուկայում ձեւավորված փոխարժեքների հիման վրա Կենտրոնական բանկը հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքները:




Լրահոս