Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հունիսի 6-10-ին‵ շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-ին էապես չի փոխվի, 8-ին‵ կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 6-10-ին, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:




Լրահոս