ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեկնում է Արցախ:
Ս. Բաբայանն արդեն իսկ Արցախում: Արցախցիների հետ հանդիպմանը նա ելույթով հանդես եկավ և նշեց, որ ոչ ոք իրեն չի կարող ասել՝ ինչ անել, գնալ կամ չգնալ Արցախ: «Դեռ չի ծնվել այն մարդն, ով կարող է ինձ ասի՝ աչքիդ վերևն ունք կա»,- ասաց նա:
Բայց, այնուամենայնիվ, ինքն իշխանափոխության համար չի եկել, նույնիսկ, ըստ Արցախի սահմանադրության՝ ինքն իրավունք չունի անգամ առաջադրվելու ոչ որպես նախագահ, ոչ որպես պատգամավոր: Ինքը եկել է Արցախ, որպեսզի ժողովրդին աջակցի, մատնանշի իշխանությունների թերությունները և ժողովրդին հիշեցնի, որ ցանկացած իշխանության լինել-չլինելու հարցը կախված է հենց ժողովրդի կամքից: «Իշխանությունները ձեզնից են վախենում, դուք ումից եք վախենում»,- իր խոսքի ընթացքում ասաց նա:
Արցախի նախագահական նստավայրի մոտ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը պատվիրակությամբ պահանջում է Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել:
Մանրամասները՝ Ազատության տեսանյութում: