ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մի քանի ամիս առաջ ձեռք եմ բերել առողջական ապահովագրության փաթեթ: Բայց հետագայում՝ մի քանի հետազոտությունից հետո, պարզվեց, որ խնդիրներ ունեմ ու պետք է բուժվեմ: Խնդրում եմ ասել, եթե ես փաթեթը ձեռք բերելուց հետո եմ իմացել հիվանդության մասին, եւ միայն ապահովագրվելուց հետո է պարզվել, որ հիվանդ  եմ, արդյո՞ք ծախսերը հատուցվում են ընկերության կողմից, թե՞ ոչ:

Գրիշա Սարգսյան (53 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթի ներքո տրամադրվող առողջության ապահովագրության բազային ծրագրով սահմանված հիվանդությունների կապակցությամբ բուժումը հատուցվում է՝ անկախ դրանց առաջացման ժամանակից: Հետեւաբար եթե անգամ դուք իմացել եք որեւէ հիվանդության առկայության մասին, որը ներառված է բազային ծրագրում, վկայագրի ուժի մեջ մտնելուց հետո, կարող եք այդ հիվանդության կապակցությամբ սպասարկվել ապահովագրական ծածկույթի ներքո:

«Ռոսգոսստրախ Արմենիա»
ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ կան նման առողջական փաթեթներ, որոնցից մարդիկ կարողանում են օգտվել: Միայն թե վատ է այն, որ այդ փաթեթները հատկացվում են բացառապես պետական համակարգում աշխատողներին: Հուսանք, առաջիկայում նման ծրագրեր կնախատեսվեն նաեւ մասնավոր համակարգում աշխատող քաղաքացիների համար:




Լրահոս