Էրդողանը կրկին հիշել է Թուրքիայում ապաստանած հայաստանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ խոսել է Թուրքիայում ապաստանած հայաստանցիների մասին: «Արևելք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Թերթը նաև գրում է, որ Էրդողանը շարունակելով արձագանքել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը՝ ասել է, թե «խնդիրը հայերը չեն, այլ հայերը կօգտագործվեն որպես մահակ՝ ճնշելու համար Թուրքիային»:

Նա նշել է նաև, թե Թուրքիան լավ վերաբերմունք ունի հայերի հանդեպ, «այլապես այնտեղ ապրող հայաստանցիներին Եվրոպայի նման իրենց երկիրը կուղարկեր»:




Լրահոս