ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կա՞ իրավական որեւէ հիմք, որը կարող է մաքսային մարմիններին թույլ տալ ապրանքի մաքսազերծումից 1 տարի հետո հսկողություն իրականացնելու նպատակով պահանջել ապրանքների մաքսազերծման հետ կապված փաստաթղթեր:

Հովհաննես Պողոսյան (57 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաեւ մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման ճշտության ստուգման նպատակով մաքսային մարմինները՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հայտարարատուի կամ ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով, ապրանքների բացթողումից հետո՝ երեք տարվա ընթացքում, իրավունք ունեն ստուգել հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների՝ մաքսային սահմանով տեղափոխման փաստով պայմանավորված՝ ապրանքներ տեղափոխող անձի կողմից ՀՀ մաքսային օրենսդրությանը համապատասխան ստանձնած պարտավորությունների կատարման ճշտությունը: Ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ապրանքներ տեղափոխող անձի ստանձնած պարտավորությունների կատարումը ճշտելու նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգել բաց թողնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների՝ մաքսային սահմանով տեղափոխման եւ մաքսային սահմանով բացթողումից հետո դրանց հետագա շրջանառության վերաբերյալ տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերը:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ապրանքների մաքսազերծման փաստաթղթերի ստուգման գործընթացը կարող է մինչեւ երեք տարի ձգձգվել: Հետաքրքիր է, ի՞նչն է հիմք հանդիսացել նման որոշում կայացնելիս: Կարելի էր այդ գործընթացն իրականացնել փոքր-ինչ սեղմ ժամկետներում:




Լրահոս