ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընդունելության քննությունների անցկացման համար դիմորդը որոշակի գումար պե՞տք է վճարի, թե՞ ոչ:

 Սոնա Մխիթարյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ս. Մխիթարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի եւ մինչեւ տասնութ տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության ժամանակ պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ քսաներեք տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից: Հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ մեր երկրում օր օրի ամեն ինչ թանկանում է, արդեն սովորական է դարձել: Եվ բնավ զարմանալի չէ, որ դիմորդների` յուրաքանչյուր քննության համար վճարած 1500-ական դրամները չեն հասցնում լցնել պաշտոնյաների գրպանները: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ ԿԳ նախարարը թանկացրեց ուսման վարձավճարները: Տեսնես որոշում կայացնելիս գոնե մի վայրկյան մտածեցի՞ն, թե այդ ուսանողների ծնողներն ինչպես պետք է մուծեն առանց այն էլ ահռելի գումար կազմող վճարները:




Լրահոս