Հունիս 4-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել ավազի և խճաքարերի սահք՝ մոտ 700մ երկարությամբ, որը խոչնդոտում է երթևեկությանը:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն մինչև ՃՇՇ աշխատակիցների ժամանելը:
Ժամը 23.40-ից «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է: