Երեկ Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում տեղի է ունեցել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու՝ 23-ամյա Սարգիս Կարապետյանի և 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանիքը: Հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել համաշխարհային և ռուսական էստրադայի աստղեր՝ Maroon 5-ի մենակատար Ադամ Լևինը, Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Տիմատին և այլք: Արարողությունը վարել են Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնևան և Տատյանա Գևորգյանը: