ՉԻ.Ֆինանսների նախարարությունը գումարը բաշխում է յուրայինների միջեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով՝ եվրոպացիները բավականին լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարությանը բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “Գումարները, որոնք դրամաշնորհների եւ վարկերի տեսքով են տրամադրվել Հայաստանին, պետք է տրվեն կոնկրետ ընկերությունների, որոնք պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, ապա շահեն այն՝ կարողանալով ստանալ գումարը։
Այսինքն՝ դրամական հոսքերը պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին եւ կշահեն տենդերը՝ համապատասխան ֆինանսավորմամբ։
Մինչդեռ, “ՉԻ” տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջեւ։ Անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում “հաղթողները”։ Մեր տեղեկություններով՝ ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, եւ առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս