Էրդողանը մեղադրել է Գերմանիային Նամիբիայի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով քննադատել էր Գերմանիային 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու մեջ, այս անգամ մեղադրել է Գերմանիային Նամիբիայի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ:

«Գերմա՛նիա: Կրկնում եմ ևս մեկ անգամ, դուք պետք է պատասխան տաք ավելի քան 100 հազար նամիբիացիների ոչնչացման համար»,-Daily Sabah-ը մեջբերում է Էրդողանի խոսքը:

«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ, մեր պատմությունը կարեկցանքի և գթասրտության պատմություն է, և դրանով մենք տարբերվում ենք Գերմանիայից»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Եվս մեկ անգամ անդրադառնալով Բունդեսթագի որոշմանը՝ Էրդողանը նշել է, որ հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես «շանտաժի միջոց»: «Նախ թող գնահատական տան Հոլոքոստին և դիտարկեն Նամիբիայի զանգվածային ջարդերը 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին, երբ այն գերմանական գաղութ էր»,-ասել է Էրդողանը:




Լրահոս