Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով մեկնել է Ժնև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գխավորած պատվիրակությունը  հունիսի 6-ինաշխատանքային այցով մեկնել է  Ժնև՝  մասնակցելու  Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 105-րդ նստաշրջանին:

Հայաստանը  համաժողովին կներակայանա եռակողմ՝  ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի  մասնակցությամբ: Լիագումար նիստերը կայանալու են հունիսի 6-8-ը, որոնց ընթացքում նախատեսվում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը:

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս