
“Հրապարակը” գրում է, թե երեկ վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ համագումարի արձանագրությունը: Ըստ այս արձանագրության, կուսակցության ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը:
Հիշեցնենք, որ կուսակցությունը պառակտվեց՝ մի մասն անցավ Սեդրակ Աճեմյանի հովանու տակ, իսկ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով մնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Սեդրակ Աճեմյանն էլ կուսակցության ատենապետի պաշտոնը վստահեց Գեւորգ Պերկուպերկյանին:
Մանրամասներն այսօրվա համարում