Ավիավթար Լոնդոն-Կուալա Լումպուր թռիչքի ժամանակ. ինքնաթիռում 378 մարդ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վկայակոչելով «Daily Star» թերթին՝ «Ռիա նովոստի»-ն հաղորդում է, որ 34 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել Malaysia Airlines ավիաուղիների ինքնաթիռի ուժեղ վթարի արդյունքում Լոնդոնից Կուալա Լումպուր թռչելու ժամանակ:

Malaysia Airlines ավիաուղիների ինքնաթիռի միջադեպը, որի ժամանակ ինքաթիռում  378 մարդ է եղել, տեղի է ունեցել երեկ: Ինքնաթիռը ընկել է Բենգալյան ծովածոցի ալեկոծության գոտում: Կուալա Լումպուր օդանավակայան ժամանելուն պես բոլոր տուժածներին բուժօգնություն են ցուցաբերել:




Լրահոս