Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կանայք, ովքեր հրաժարվում են մայրանալուց, «ոչ լիարժեք» են, փոխանցում է BBC-ն:
Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարությունը» ասոցիացիայի նոր շենքի բացման ժամանակ իր ելույթում Էրդողանը կոչ է արել կանանց առնվազն 3 երեխա ունենալ:
Էրդողանի խոսքով՝ մայրությունից հրաժարվելով՝ կանայք «սպառնալիքի տակ են դնում մարդկության գոյությունը»:
«Կինը, ով հայտարարում է` «Ես չեմ մայրանա, քանի որ ես աշխատում եմ», իրականում մերժում է իր կանացիությունը»,- France Presse-ը մեջբերում է Էրդողանի խոսքը:
«Բացահայտ հայտարարում եմ՝ մենք կբարձրացնենք ծնելիությունը, բնակչության թիվը: Ընտանիքի պլանավորում, ծնելիության վերահսկում. մուսուլմանական ոչ մի ընտանիք չի կիսում նման մտածելակերպը»,- Hurriyet-ը մեջբերում է նրա խոսքը: