
“Պատրաստվում եմ կործանել Նոնիտո Դոներին: 6 տարի առաջ, երբ պարտվեցի Դոներին, այդ ժամանակ ոչ ոք չգիտեր նրա մասին”,-մեկնաբանելով ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ իր մենամարտը՝ ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը: Հիշեցնենք, որ 2007 թ.-ին Դոները նոկաուտով հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած Վիկ Դարչինյանի նկատմամբ։ Նշենք, որ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։