Երեկ Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում տեղի է ունեցել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու՝ 23-ամյա Սարգիս Կարապետյանի և 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանիքը:
Ռուսական լրատվամիջոցները պարզել են, թե որքան են կազմել հարսանիքի ընդհանուր բյուջեն, ինչպես նաև Buy By Me ինտերնետ խանութների սեփականատեր Սալոմե Կինցուրաշվիլիի զարդերը:
Elle.ru-ի փոխանցմամբ՝ Սալոմեն պատվիրել է Elie Saab-ի հարսանյաց զգեստը, որն ամբողջությամբ պատված է թանկարժեք քարերով, իսկ զգեստի փեշն այնքան երկար է եղել, որ նա դժվարությամբ էր քայլում:
Հարսնացուն ներկայացել է Alessandra Rich-ի զգեստով, որից հետո հայկական ազգային տարազով իր նորաթուխ ամուսնու հետ պարել է հայկական ավանդական պարը:
Առանձնահատուկ ուշադրություն է գրավել լեգենդար Tiffany&Co. բրենդի աքսեսուարը, որը կրում էր Սալոմեն: Հենց այդ զարդը «Մեծն Գեթսբի» ֆիլմում կրում էր Քերի Մալիգանը: Աքսեսուարի արժեքը գնահատվում է մոտ 13 000 000 ռուբլի:
Իսկ ահա հարսանիքի ընդհանուր բյուջեն, համեստ հաշվարկների համաձայն, կազմել է մոտ 2 միլիոն դոլար: