Ղարագյոլ լճում փնտրում են 53-ամյա բնակչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին տեղեկություն է ստացվել, որ 2015 թ. նոյեմբերի 29-ին անհայտ կորած Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչ` 1963 թ. ծնված Հ. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները Լանջանիստ գյուղում գտնվող «Ղարագյոլ» կոչվող բնական լճում իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 10.55-ից ջրափրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք ավարտվել են ժամը 13.58-ին. քաղաքացին չի հայտնաբերվել:




Լրահոս