Եվրոպական միությունը Արևելյան գործընկերության շրջանակներում անցած տարիներին Հայաստանի Հանրապետությունում ծավալել է նպատակային և բովանդակային լայնածավալ աշխատանքներ` քաղաքական, տնտեսական, մշակույթային ոլոտներում։
Հայաստանի իշխանավորները պաշտոնական այցերի ընթացքում լինելով ԲենիԼյուքսի երկներում հիմնականում տարվելով ազատ ժամանցի հաճելի և արդյունավետ կազմակերպմամբ ու գուցե լիարժեք չտիրապետելով անգլերենին, բանակցությունները վարելիս ամբողջությամբ ճիշտ չեն ըմբռնել Արևելյան գործընկերության ծրագրային գազափարը։ Արդյունքում ստացվել է, որ ոչ թե ԵՄ-ն է գնում Արևելյան գործընկերության, այլ Հայաստանը պետք է գնա դեպի արևելք։
Եվ ահա արստեղ մեր թյուր ըմբռնումներին ընդառաջ են գալիս Եվրասիական մաքսային միության անդամ երկրները, ռուս և ղազախ իշխանավորներով։
Հայաստանը չունենալով ազգային ավիափոխադրող բնականաբար դեպի արևելք կարող է շարժվել “Ղազախ” ավիաընկերության միջոցով, որը մեզ կարող է տանել մինչև Բրյուսել փոքր ինչ երկար թռիչքի տևողությամբ։
Բնականաբար ղազախ բորդուղեկցորդուհիներին անհրաժեշտ կլինի վարժ տիրապետել ոչ միայն անգլերենին այլև հայերենին, քանզի հայ իշխանավորները Աստանայից Բրյուսել հասնելով կարող է չիմանան, որ թռիչքը ավարտված է։ Եվ ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները պետք է շարունակել հենց օդանավակայանում։ Իսկ եթե այս պարագայում ևս մեր պետական այրերը ճիշտ չմբռնեն առաջադրանքը, ապա օդանավակայանի անձնագրային ստուգման կետում մեր պատվիրակությանը կարվի դեպոռտ և ստիպված կլինեն կազմակերպել թռիչքի վերադարձը Բրյուսել-Աստանա։
Եվ այսպես կամ մեր պետական այրերը կտիրապետեն լիարժեք անգլերենին բանակցությունները ճիշտ վարելու համար, կամ ղազախ բորդուղեկցորդուհիները վարժ կխոսեն հայերեն։ Բոլոր դեպքերում ժամանակ է անհրաժեշտ։
Այնպես որ Երևան-Աստանա-Բրյուսել չվերթը առայժմ հետաձգվում է մինչև 2017թ.։
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար` Գառնիկ Վաղարշակյան