ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է դատարանում

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի՝ ապօրինի ռազմամթերք պահելու գործով դատավարությունն ավարտվեց: Գոռ Վարդանյանն արդարացվեց: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Գոռ Վարդանյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը ո՞ր դեպքերում է նշանակվում: Եվ խնդրում եմ ասեք նաեւ, թե ովքե՞ր կարող են ստանալ:

Հեղինե Մանուկյան (58 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայտնում ենք, որ կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի՝ վերը նշված անդամներին, նաեւ՝
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը. 2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչեւ 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում՝ մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների երեխաները ի՞նչ լեզվով կարող են ուսում ստանալ:

Գեորգի Սեդրակյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սեդրակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզուն հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները): Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. ազգային փոքրամասնությունների դպրոցների համար պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվել եւ տրամադրվել են եզդիերեն «Այբբենարան», Եզդիերեն 2, Եզդիերեն 8, Եզդիերեն 12 դասագրքերը, Եզդիերեն ծրագիր 1-12, Քրդերեն 8, Քրդերեն 9, Քրդերեն քերականություն 5-9 դասագրքերը: Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ի դեպ, 2015թ. իրականացվել է ասորերենի 7 ուսուցիչների վերապատրաստում:




Լրահոս