Գերմանիայի նախագահ Գաուկը դժկամություն է հայտնել շարունակել աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն իր դժկամությունն է հայտնել տարիքի պատճառով հաջորդ նախագահականին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

«Հնարավոր է՝ ինձ ակնհայտ դարձավ, որ 78-ից 82 տարեկանների արանքում ընկած կյանքի հատվածը և այն տարիքը, որում ես հիմա եմ, բոլորովին տարբեր են: Հաջորդ 5 տարի ժամանակահատվածի համար կարող եմ եռանդ և կենսունակություն խոստանալ, որը, սակայն, չեմ կարող երաշխավորել»,- այսօր Բեռլինում լրագրողներին ասել է Գաուկը:

Նրա խոսքերով, կշարունակի ինչպես հարկն է կատարել իր պարտականությունները  մինչև 2017 թվականի մարտի 17-ը:

Հիշեցնենք, որ  Գաուկը ծնվել է 1940 թվականի հունվարի 24-ին և  նախագահում է 2012 թվականի մարտի 18-ից:




Լրահոս