Բրիտանացի 60-ամյա կինը, ում նկարագրոմ էին՝ որպես «հրաշալի մարդ, ում բոլորը սիրում էին», «նավակից մեծ» սպիտակ շնաձկան հարձակման զոհ է դարձել Ավստրալիայի արևմտյան ափում գտնվող Պերտ քաղաքից ոչ հեռու և մահացել:
Կինը Անգլիայի Չեստեր քաղաքից էր, բայց 5 տարի առաջ ամուսնու հետ տեղափոխվել էր Ավստրալիա որդուն ու թոռնիկին մոտ լինելու համար:
Ոստիկանությունից հայտնել են, որ կինը լուրջ ու ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել:
Ականատեսները վկայում են, որ շնաձուկը «ավելի մեծ էր, քան իրենց 5.3 մետրանոց նավակը»: Կինը նկարագրվում էր՝ որպես «ֆենոմոնալ լողորդ»:
Ոստիկանությունը ժամանել է 23:50-ին և տուժածին գտել ջրում:
Կինը համալսարանի դասախոս էր: