Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ստուգել Գերմանիայի խորհրդարանի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընդունման Բունդեսթագի բանաձևը առաջադրող ազգությամբ թուրք պատգամավորների արյան համապատասխանությունը թուքերի հետ:
«Եկավ մի խելոք, ինչ-որ բան պատրաստեց ու ներկայացրեց Գերմանիայի խորհրդարանում: Ծնված ու մեծացած Գերմանիայում, այդ ի՞նչ արխիվներում ես եղել, որ այս թեմայից հասկանաս: Ու նա իբր թե թուրք է: Նրանից ի՞նչ թուրք: Արյունը պետք է ստուգել լաբորատորիայում: Որովհետև մարդը, ում երակներով այդ երկրի արյունն է հոսում, չի մեղադրի նրան ցեղասպանության մեջ: Նրանց ինչ-որ մեկը վերևներում առաջնորդում է, բայց հանուն ինչի՞: Ահա թե ինչն է կարևոր»,- Ստամբուլի Սաբահադդիմ Զայիմ համալսարանի շրջանավարտների հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է Էրդողանը: