“ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում”. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ծրագիրը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտապես ուշադրության կենտրոնում ունենալով հասարակության շահերը և մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետությունում 2013թ. հուլիսի 1-ից սկսել է “ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանումե ծրագիրը:
Ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) և Բաց Հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել վերահսկողության մեխանիզմներ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամաբ, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք:
Ծրագրի խնդիրներն են.
Բացահայտել ՀՀ-ում հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրության բացերը և թերությունները միջազգային նորմերի և առաջարկությունների տեսակետից` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ ) և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներ/օրենքներ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիա:
Բացահայտել ՀՔԾ-ի, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ձեռքբերելով տեղեկատվություն ՀՔԾ-ի, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության կողմից քննված և ավարտված գործերի վերաբերյալ:
Բարձրացնել հասարակության իրազեկությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, այդ իրավունքների խախտումների կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ:
Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և խախտումների կանխարգելմանը ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության աշխատանքը/գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանն ուղղված օրենսդրական առաջարկությունների մշակման և ներկայացման միջոցով:
Ծրագիրը նախատեսվում է իրականցնել 1 տարում և հիմնականում կներառի խնդիրների բացահայտում՝ օրենսդրական վերլուծությունների, դատական քննության մշտադիտարկման, ավարտված գործերի վերաբերյալ, խնդիրները հանրային օրակարգ բերելով և աջակցելով համակարգային փոփոխությունների և բարեփոխումների իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում այժմ իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարգավորող օրենքների, օրենսդրական ակտերի և կառավարության որոշումների ուսումնասիրություն, որը իրականացվում է հետազոտությունների և համապատասխան մարմիններ հարցումներ ուղարկելու միջոցով: