ԼՂՀ ՄԻՊ-ը պատգամավորի ծեծի մասին դիմում չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայնել է, որ այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Խանումյանի ծեծի մասին ինքը նոր է տեղեկացել. «Մեր օրենսդրության սահմանված կարգով մենք դրանով կզբաղվենք: Որևէ դիմում դրա հետ կապված չենք ստացել: Դեպքի հետ կապված որոշակի արձագանքներ կլինեն»:




Լրահոս