Քննադատել բոլորս գիտենք, բայց պետք է մտածել` ինչ առաջարկել. Թևան Պողոսյանը` Սամվել Բաբայանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանրապես ուրախ եմ, որ ցանկացած հայ վերադառնա տուն, ոչ թե ապրի արտասահմանում, այլ  լինի Արցախում կամ Հայաստանում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի վերադարձին, այս մասին նշեց պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Այդ իմաստով ուրախ եմ, տեսա, թե ինչ հանրություն է այնտեղ ողջունում Բաբայանին, ինչը նշանակում է, որ այդքան մարդու տեսակետը պետք է հարգել և ուրախանալ: Շատ եմ ուրախացել երեկ դիտելով այդ հավաքը», – նշեց նա:

Պողոսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությանը, դատապարտելի համարեց այն: Խոսելով Բաբայանի կողմից  և նրա հասցեին հնչող քննադատությունների մասին` Թևան Պողոսյանը ընդգծեց. «Հայկական սոցցանցերն ավելի էին բաժանված տարբեր խմբերի, ավելի շուտ էին քննադատում, քան Ղարաբաղում: Ամեն ինչ նորմալ է, եթե դա էթիկայի կանոնների մեջ է լինում»:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս