Ինչպես հաղորդում է «Lifenews» -ը՝ առաջիկա շաբաթների ընթացքում Վլադիմիր Պուտինը կբանակցի մի շարք համաշխարհային առաջնորդների հետ:
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի նախագահին հագեցած շփումներ են սպասվում համաշխարհային առաջնորդների հետ (հյուրերի թվում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և այլոք), ինչպես նաև բանակցություններ Ֆինլանդիայի ղեկավարության հետ հուլիսի սկզբին այդ երկիր կայանալիք այցի ժամանակ:
«Դա բացատրվում է իրականացվող երկկողմ հարաբերությունների ու առևտրա-տնտեսական հարաբերությունների համակարգման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ներկայիս տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու անհրաժեշտությամբ»,- «Lifenews»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: