
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ախուրյան գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Լեռնիկ Մ.-ն, որը հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու մեղադրանքով: