Անհետ կորած 53-ամյա քաղաքացուն փնտրում են ձմեռվանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հունիսի 6-ին տեղեկություն է ստացվել, որ 2015 թ. նոյեմբերի 29-ին անհայտ կորած Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչ` 1963 թ. ծնված Հ. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները տեղի են ունենում Լանջանիստ գյուղում գտնվող «Ղարագյոլ» կոչվող բնական լճում: Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Հայտնել էինք, որ այս առթիվ դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 10.55-ից ջրափրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք ավարտվել են ժամը 13.58-ին. քաղաքացին չի հայտնաբերվել:

ArmLur.am-ը դեպքի վերաբերյալ փորձեց մանրամասներ պարզել Լանջանիստ համայնքի ղեկավար Հովհաննես Դավթանից:
Դավթյանը հայտնեց, որ կորածին փնտրում են ձմեռվանից, ուրիշ տեղեկություններ չունի այս մասին:




Լրահոս