Ռուսաստանը ՝ ՕՊԵԿ-ի հետ հարաբերությունները պահպանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի լրագրողներին տված հարցազրույցը՝ «Reuters» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանը՝ նավթի լավագույն արտադրողը աշխարհում, նախատեսում է շարունակել ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ իր խորհրդակցությունները և այս աշնանը հանդիպում կունենա խմբի հետ:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, որին Ռուսաստանը չի անդամակցում, համաձայնության չի եկել արտադրանքի նպատակների շուրջ:
«Մենք կշարունակենք մեր հարաբերությունները ՕՊԵԿ-ի հետ: Մենք ունենք էներգետիկ երկխոսության ձևաչափ, որը շարունակելու ենք: Հաստատ հանդիպում կկազմակեպենք այս տարի»,- ասել է Նովակը՝ վկայակոչելով Մոսկվայի և ՕՊԵԿ-ի միջև շուկայի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները:




Լրահոս