Վնասվածքներ պատճառողների ինքնությունը պարզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում իրեն ծեծել են: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար: Ոստիկանները պարզել են նաև նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. և 1989 թ. ծնված Էդգար Շ.: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս