Ամառային թարմացնող կոկտեյլ. ինչպես պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանանի, նարնջի ու յոգուրտի հիանալի համադրությունը կոկտեյլի տեսքով Ձեզ թարմություն կպարգևի ամառվա շոգին:

Անհրաժեշտ մթերքներն են’ 2 բանան, 4 նարինջ, 4 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, 125 գր բնական յոգուրտ, 2 ճաշի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը’

1. Վարսակի փաթիլների վրա լցնել 4 ճաշի գդալ եռացրած ջուր, թողնել 1-3 րոպե:

2. Մաքրել ու կտրատել բանանները:

3. Նարինջների հյութը քամել:

4. Վարսակը, կտրատած բանաններն ու նարնջի հյութը լցնել բլենդերի մեջ, ավելացնել մնացած մթերքներն ու խառնել:

Կոկտեյլը պատրաստ է: Մնում է լցնել բաժակներն ու մատուցել:




Լրահոս