
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ “Արաբկիր” բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ատրճանակ, “ՌԳԴ-5” տիպի նռնակի նմանվող նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 12.7 մմ տրամաչափի 82 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: