Շվեյցարիայում մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

86 տարեկան հասակում մահացել է լեգենդար գրոսմայստեր, աշխարհի չեմպիոնի տիտղոսի թեկնածու Վիկտոր Կորչնոյը: Այս մասին, ինչպես հայտնում է Rosbalt-ը, ասվում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Վիկտոր Կորչնոյի նորամուտը ԽՍՀՄ առաջանությունում կայացել է դեռևս 60 տարի առաջ՝ 1952թ., երբ նա զբաղեցրեց 6-րդ տեղը: 25 տարի Կորչնոյը հավակնում էր աշխարհի առաջնությանը, հաղթել էր մի շարք մրցաշարերում: Լքելով ԽՍՀՄ-ը՝ նա հաստատվում է Շվեյցարիայում:

«Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Վիկտոր Կորչնոյի հարազատներին և մտերիմներին »,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս