Երևանում հունիսի 7-8-ը տեղի կունենա ՀԱԿՊ խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
«Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցով միջոցների քննարկում կանցկացվի, ինչպես նաև կքննարկվեն ՀԱՊԿ տարածքում տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ ԲորդյուժանԼ