Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Գերմանիան ոչ թե հրահրում, այլ զսպում է Թուրքիային. «Իզվեստիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրից Թուրքիայի հնարավոր դուրսբերումը՝ ի պատասխան Բունդեսթագի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, տեսականորեն հնարավոր է, սակայն երկարաժամկետ հետևանքներ չի կարող ունենալ: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը:

«Տվյալ համաձայնագրից Թուրքիայի դուրսբերումը չի ազդի փախստականների հետ կապված վիճակի հետ: Սակայն հարվածը չափազանց ուժգին կլինի: Հարկ է նշել, որ Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնությունը միայն կարճաժամկետ միջոց էր: 1-2 տարի անց այն թույլ չի տա լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը»,-նշել է Կուզնեցովը:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Վիկտոր Հեյֆեցի կարծիքով՝ Բունդեսթագի որոշումը կարելի է դիտարկել որպես փախստականների հարցով վեճերի շարունակում: «Գերմանիան այդպիսով ոչ թե հրահրում, այլ, ընդհակառակը, զսպում է Թուրքիային՝ ակնարկելով, որ այդ հարցում թույլ չի տա իր պայմաններն առաջ քաշել»,-ասել է պրոֆեսորը:

«Այդ հարցում Անկարան բացահայտ շանտաժով է զբաղվում, իսկ գերմանացիները ցանկանում են ցույց տալ, որ նրանք այդ հարցով իրենց պատասխանն ունեն»,-հավելում է Հեյֆեցը:

Փորձագետն ընդգծում է, որ, «մի կողմից, թուրքական իշխանությունները հասկանում են, որ Եվրոպան շահագրգիռ է ներգաղթյալների հետ կապված խնդիրների լուծման հարցում, և այդ առումով նրանք մանևրի համար դաշտ ունեն, մյուս կողմից, այդ դաշտն այնքան էլ լայն չէ, քանի որ Անկարան ԵՄ հետ մերձեցման է ձգտում»:




Լրահոս