ՆՈՐ ԼՈԲԲԻՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական  Սերգեյ Լոքյանին է տվել ԱԺ-ի 037օօ01 համարանիշը, ինչի իրավունքը չունի: Բանն այն է, որ ԱԺ-ում օօ01 համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Բայց քանի որ ԱԺ-ի համարանիշերով ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանները «չեն կանգնեցնում», Աբրահամյանը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդու առաջ «կանաչ լույս վառել»: Դա միակ շռայլությունը չէ, որ Աբրահամյանը թույլ է տվել Լոքյանների նկատմամբ: Նա մեծ ակտիվությամբ զբաղված է հայր Լոքյանի լոբբինգով, որպեսզի նրան դարձնի ՀՀ ՎՊ նախագահ:




Լրահոս