ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2010թ. Հայրենական մեծ պատերազմի մոտ 3900 վետերանների ավանդների փոխհատուցման համար պահանջվեց 1 մլրդ 100 մլն դրամ: Արցախյան պատերազմի կամավորների ավանդների փոխհատուցման ընդհանուր գումարը եւս այդ շրջանակում կլինի»:

Հովհաննես Մարգարյան «Նյուզ»

Ի՞նչ կապ ունի ընդհանրապես ՕԵԿ-ն Արցախյան պատերազմի հետ: Կարելի է ասել՝ ոչ մի: ՕԵԿ-ը պատերազմի մասնակիցներով հարուստ չէ, ավելին, այդ ժամանակ նույնիսկ չկար էլ, եւ, առհասարակ, այս ընթացքում աչքի է ընկել միայն մի բանով՝ պոպուլիզմով: Նաեւ հաջողությամբ կպել է իշխող կուսակցության պոչին եւ մանր-մունր ծառայություններ մատուցելով՝ սնվել նրանց հաշվին: Եվ այսօր ՕԵԿ-ական պատգամավորն իր մտահոգությունն է արտահայտում պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների վերաբերյալ: Սա պոպուլիզմի հերթական անհաջող դրսեւորումն է, որից, ճիշտն ասած, վաղուց արդեն հոգնել ենք:




Լրահոս