Արտաշատում անցկացվել է Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի առաջին հուշամրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատ քաղաքային մարզադաշտում կայացել է  Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի առաջին հուշամրցաշարը:

Միջազգային օրացուցային պլանով նախատեսված հուշամրցաշարը վարկանիշային էր, որում օլիմպիական ուղեգրերի համար եռացատկ և հեռացատկ մրցաձևերում պայքարել են հանրապետության մարզադպրոցների շուրջ 50 մարզիկներ: Մեր մարզիկներին չի հաջողվել արժանանալ օլիմպիական ուղեգրերի:

Տղամարդկանց եռացատկում հաղթող է ճանաչվել Արամայիս Սարգսյանը, կանանց պայքարում՝Քրիստինե Հարությունյանը: Մյուս մրցաձևում՝ հեռացատկում, հաղթողներ են ճանաչվել Արտակ Համբարձումյանը և Քրիստինե Հարությունյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս