Մենք ունենում են ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական համակարգ և գոյություն ունեցող բոլոր մարտահրավերների դեպքում կսահմանվեն համագործակցության կանոնները: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու նախագծին, այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ես ծանոթ եմ քննադատություներին և այն տեսակետները, որ Հայաստանն իր լիազորությունները փոխանցում է մյուս կողմին, դա իրականությանը չի համապատասխանում: Մենք որևէ նորություններ չենք ներդնում, ներդնում է նոր համագործակցության մեխանիզմներ», – ասաց նա:
Զաքարյանի խոսքով` այս համաձայնագրով ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի վտանգը որևէ կերպ կաշկանդված չի լինելու իր գործողություններում: «Այս համաձայնագիրը չի ենթադրում որևէ մեկի համար որևէ սահմանափակումներ: Եթե մեր պետության նկատմամբ կա սպառնալիք, մենք ի՞նչ պետք է նստենք, սպասենք` ինչ որոշում պետք է լինի, իհարկե այդպես չէ: Ոչ մի պետություն չի գնա նման համաձայնագիր կնքելու»:
Խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի մասին` Զաքարյանը նկատեց. «Մտավախություն միշտ էլ մեզ մոտ եղել է, մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը միշտ սպառազինվում է` կապ չունի, թե ում կողմից: Մեր մտահոգություններն անկախ ամեն ինչից միշտ եղել են, կան և լինելու են: Մենք պարտավոր ենք ավելի ուշադրություն դարձնել պաշտպանական համակարգերին, և այս համաձայնագիրն էլ դրան կնպաստի: Որևէ մեկն էլ չի պատրաստվում Հայաստանի փոխարեն մեր անվտանգությունն ապահովել: Եթե մեզ թվում է` Ռուսաստանի Դաշնությունը նստած` մտածում է` Հայաստանի անվտանգությունն ինչպես ապահովել, դա այդպես չէ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան