ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է կատարվում աշխատողի վերջնահաշվարկը:

Ալիսա Մելքոնյան (37 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջնահաշվարկը կատարվում է՝
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը՝ դրա արժեքի uահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները որո՞նք են:

Հրանուշ Եփրեմյան (68 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անձի կենսագործունեության սահմանափակման տեսակներն են՝
ա) ինքնասպասարկման՝ ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն,
բ) ինքնուրույն տեղաշարժվելու՝ ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն,
գ) ուսումնառության՝ հանրակրթական, մասնագիտական եւ այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն,
դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն
ե) կողմնորոշվելու (ժամանակի եւ տարածության մեջ) կարողություն,
զ) հաղորդակցվելու կարողություն,
է) սեփական վարքը հսկելու կարողություն,
ը) խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան)
(Հիմք՝ ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 3 կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ՝ նրա դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:




Լրահոս