Armenian text to speach

Բունդեսթագի պատգամավորների հասցեին Թուրքիայի մեղադրանքներն անհասկանալի են. Մերկելը՝ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հասցեին թուրքական կողմի մեղադրանքներն ու դժգոհություններն անհիմն են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանական Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի հետ կապված, ինչպես հայտնի է, 2 տարբեր կարծիքներ կան՝ Բունդեսթագի մեծամասնության և թուրքական կողմի կարծիքները: Անձամբ ես կողմ եմ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցություններին: Գերմանական Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և թուրքական կողմից հնչեցվող դժգոհությունները կամ հայտարարություններն անհասկանալի են»,-ասել է Մերկելը:




Լրահոս