Դա դատապարտելի է, և ընդհանրապես բռնությունը տեղ չունի քաղաքակիրթ հասարակության մեջ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին, այս մասին նշեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ես չեմ ցանկանում շատ խորանանք, որովհետև պետք է հասկանանք, որ Լեռնային Ղարաբաղը ռազմաճակատ է, և մենք պետք է շատ զգուշավոր լինենք` Ադրբեջանին չուրախացնելու համար», – նշեց նա:
Զուրաբյանի խոսքով` մեր գործողություններով և քայլերով չպետք է անել մի բան, ինչը կարող է խախտել ԼՂՀ ներքին քաղաքական կայունությունը: Անդրադառնալով Արցախում ընդդիմության ձևավորման հնարավորությանը` Զուրաբյանը նշեց. «Լեռնային Ղարաբաղը ռազմաճակատ է, և այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք ռազմաճակատի գծի ամրապնդման, մեր պաշտպանական համակարգի ամրապնդման մասին, քան քաղաքականության: Ղարաբաղում պետք է շատ ավելի զգույշ լինել»:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան