Աննշան խնդիրը ողբերգական ավարտ է ունեցել. մանրամասներ Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի ենթարկվելով սպանվել է 58-ամյա Եղիշե Խաչատրյանը։ Վերջինս հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն է: Վերջինս մահացել է գանգուղեղային բաց բութ վնասվածքի հետևանքով։

Պաշտոնապես դեպքի մասին հայտնում են, որ նշված օրը` ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների հետ: Վիճաբանության ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Այսօր Ե. Խաչատրյանի հուղարկավորությունն էր։ ArmLur.am-ի թղթակիցն այցելեց սպանվածի բնակության վայր, որից քիչ հեռու գտնվում է այն բենզալցակայանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:

Հարևանները ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Եղիշե Խաչատրյանը բարեկիրթ անձնավորություն էր: Արմատներով Արտաշատից էր, այնտեղ զբաղվում էր հողագործությամբ, իր ջերմոցներումբանջարեղեն էր աճեցնում: Եղիշեն ուներ երկու տղա և մեկ աղջիկ: Աղջիկն ամուսնացած է:

Հարևանների փոխանցմամբ` այս պահին լուրեր են շրջանառվում, թե ծեծի հեղինակը ինչ-որ հայտնի մարդ է, ում անունը, սակայն, դժվարացան հայտնել: Նրանց խոսքով` լուրեր են շրջանառվում, թե կատարվածի պատճառը ինչ-որ անհեթեթ և թեթև խնդիր է եղել: Ասել է, թե աննշան հարցը ողբերգությամբ է ավարտվել: Իսկ ծեծի մասնակից երիտասարդները թաղային հեղինակություններ են:

Մեր զրուցակիցները չկարողացան մանրամասներ նաև` հնարավո՞ր է արդյոք սպանվածը նախկինում ինչ-որ խնդիրներ ունեցած լիներ, որոնք կարող էին նման ավարտ ունենալ: Ըստ նրանց` Եղիշե Խաչատրյանը հարգված և պարկեշտ մարդ էր:

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։

Մեզ հայտնի դարձավ, որ գործով կան որոնվողներ, որոնց չհայտնաբերվելու դեպքում կհայտարարվի հետախուզում:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն։ Գործով անցնում է 4 հոգի, սակայն հնարավոր է, որ միջադեպի մասնակիցներն ավելի են եղել։

Լիդա Եղիազարյան




Լրահոս