«Նավթագազ Ուկրաինա»-ն «Գազպրոմ»-ին խնդրել է վերսկսել գազի մատակարարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նավթագազ Ուկրաինա»-ն դիմել է ռուսական «Գազպրոմ»-ին՝ խնդրելով վերսկսել 2016թ. երկրորդ կեսից գազի մատակարարումները: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, լրագրողներին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը:

«Այո, մենք պաշտոնական նամակ ենք ստացել «Նավթագազ Ուկրաինա»-ի ղեկավարությունից՝ ռուսական գազի մատակարարումը վերսկսելու մասին: Խոսքը 2016թ. երկրորդ կեսի և 2017թ. առաջին եռամսյակի մասին է: Այսինքն՝ գալիք ձմռան և դրա նախապատրաստման շրջանի մասին է»,-հայտարարել է Միլերը:

Եվրահանձնաժողովն իր հերթին կողմերի համաձայնության դեպքում բանակցություններում միջնորդ հանդիսանալու պատրաստակամություն է հայտնել:




Լրահոս