Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Մեկ այլ հրամանով վարչապետը նոր խորհրդական ունի:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Արզումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշված է որոշման մեջ։
Գագիկ Արզումանյանը ծնվել է 1973 թ.: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատել է պետական սեկտորում, որտեղ նրա վերջին պաշտոնը եղել է Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
Նա եղել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի՝ հատուկ հարցերով խորհրդականն է:
Ունի երկու դուստր: