ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ տանը՝ պատերի վրա, չի կարելի է սրբապատկերներ կախել: Հետաքրքիր է իմանալ Հայ առաքելական եկեղեցու տեսակետն այս հարցի շուրջ: Արդյո՞ք ննջարանում կամ այլ սենյակներում սրբապատկերներ կամ խաչ կախել չի թույլատրվում:

Սվետա Վարդանյան (29 տարեկան, վարսահարդար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Սրբապատկերը կամ խաչը մեզ Աստծու մասին են հիշեցնում: Դուք ճիշտ կանեք, եթե դրանք ձեր ննջասենյակում կախեք, որովհետեւ լավ է, որ միշտ Աստծու մասին հիշեք: Եթե արեւելյան պատին կախված լինեն, ապա աղոթելիս սրբապատկերին կամ խաչին դեմքով կկանգնեք: Լավ կլինի, եթե այդպես լինի, սակայն սենյակի դասավորվածությունից պետք է կողմնորոշվեք:

Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայումս մեր երկրում նկատվում է կրոնական տարբեր աղանդների եւ կազմակերպությունների մեծ հոսք: Եվ մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել խելամիտ եւ տեղի չտալ կրոնական նման դավանանքի գաղափարներին: Իսկ քաղաքացու հնչեցրած հարցից կարելի է եզրակացնել, որ եթե անձն իսկապես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, ապա սրբապատկերի ու խաչերի տեղն ու դիրքն այս պարագայում այնքան էլ էական չէ:




Լրահոս